00:00:00

Հայ ֆուտբոլիստների արձագանքը՝ Սերժ Սարգսյանի քայլին

01:04, 24 ապրիլ 2018

Մի շարք հայ ֆուտբոլիստներ, ինչպես հազարավոր հայեր, սպասում էին Սերժ Սարգսյանի հրաժարականին: Այսօր՝ ապրիլի 23-ի, Սարգսյանը երկրում մի քանի օր բողոքի խաղաղ ակցիաներից հետո հրաժարական տվեց: Ֆուտբոլիստներն այդ առիթով հրապարակումներ են արել սոցիալական ցանցերի իրենց էջերում: «Հալալ ա մեր ազգին՝ հատկապես երիտասարդությանը»,- ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյան: «Հաղթանաաաաաաակ!!!!! Ս.Ս. հրաժարական տվեց!!»,- ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյան: «Մեռնեմ ես իմ ազգին, հաղթանակ: Աերոպորտը փակել ա պետք: Ամենաերջանիկ օրը: Քեֆս միլիոն ա»,- ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր