00:00:00

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ խաղին

02:47, 24 ապրիլ 2018 Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին: Այդ մասին հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: «Մխիթարյանը պատրաստ չի լինի հինգշաբթի օրը: Ջեկ Ուիլշիրը կկարողանա մասնակցել խաղին, իսկ Մեսութ Օզիլի վերաբերյալ դեռ վերջնական որոշում չկա»,- Վենգերի խոսքը մեջբերում է ESPN-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը ծնկի վնասվածք էր ստացել ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում (4:1), որը կայացել էր ապրիլի 5-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր