00:00:00

Նախկին կնոջը տվել է սպանության սպառնալիքներ, խախտել է բնակարանի անձեռնմխելիությունը. գործը դատարանում է

17:17, 22 դեկտեմբեր 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է սպանության սպառնալիքի եւ բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երեւան քաղաքի 53-ամյա բնակչի եւ վերջինիս 43-ամյա կնոջ միջեւ համատեղ կյանքի ընթացքում պարբերաբար տեղի են ունեցել վիճաբանություններ՝ խանդի շարժառիթով, ինչը եւ ամուսնալուծության պատճառ է հանդիսացել: Ամուսնալուծությունից հետո կինն ընտանիքի մյուս անդամների հետ միասին վարձակալական հիմունքներով սկսել է բնակվել Արմավիրի մարզում: Դեպքի օրը՝ 2020 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, կնոջ հետ անձնական հարաբերությունները պարզելու նպատակով, տղամարդը գնացել է վերջինիս տուն: Տեսնելով, որ դարպասը փակ է, անցել է բակի պարսպի վրայով, մուտք գործել տան բակ, ձեռքով հարվածել տան դռանը՝ պահանջելով բացել այն, սակայն կինը մերժել է նրան` ասելով, որ չի ցանկանում տեսնել եւ խոսել նախկին ամուսնու հետ: Կնոջ մերժմանն ի պատասխան եւ վերջինիս կամքին հակառակ, բնակարան ապօրինի մուտք գործելու դիտավորությամբ, բռունցքով հարվածելով՝ նախկին ամուսինը կոտրել է պատուհանի ապակին, ներս մտել, հայհոյել եւ դանակի նմանվող առարկայով սպառնացել կնոջը, թե կսպանի, եթե իր հետ չապրի: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նախկին ամուսնուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի եւ 147-րդ հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր