00:00:00

Ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ դիմաց են

16:15, 22 դեկտեմբեր 2020

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները հիմա էլ հավաքվել են ՊՆ-ի շենքի դիմաց՝ նախարարին հանդիպելու պահանջով: ՊՆ ներկայացուցիչը դրսում սպասող ծնողներից հինգին հրավիրել է հանդիպման: Հիշեցնենք, որ ծնողները առավոտյան էլ Կառավարության դիմաց էին բողոքի ակցիա իրականացրել: Ակցիայի մասնակիցներից երեքը հանդիպում են ունեցել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ և նրան ներկայացրել Նիկոլ Փաշինյանին ուղղված իրենց պահանջը: Ըստ ծնողների պահանջի՝ զինծառայողներն իրենց ծառայությունը պետք է շարունակեն ՀՀ տարածքում, բուժման նպատակով օգտվեն երկարաժամկետ արձակուրդից և պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների համար 6 ամսով կրճատվի ծառայության ժամկետը: Կառավարությունում ծնողների ներկայացրած պահանջները մերժվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր