00:00:00

Հայրենիքի փրկության շարժման անդամները մինչեւ ժամը 18։00-ն ժամանակ տվեցին «Իմ քայլը» խմբակցությանը

16:00, 22 դեկտեմբեր 2020

Մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: «Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք. մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը  քննարկելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր