00:00:00

Նիկոլ Փաշինյանը կառավարությունո՞ւմ է․ խոսնակի մեկնաբանությունը

15:14, 22 դեկտեմբեր 2020

«Ես կարող եմ պատասխանել հետեւյալը, որ վարչապետն օրակարգով սահմանված իր աշխատանքներն է իրականացնում»։ Irakanum.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ի պատասխան այն հարցի, թե Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք կառավարությունում է, հետեւում է հրապարակում ընթացող զարգացումներին։ Ճշտող հարցին, թե Փաշինյանը կառավարությունում է, Գևորգյանն արձագանքեց․ «Այդքանը կարող եմ ասել»։ Նշենք, որ Հանրապետության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։ Գործադիրի շենքը հսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից։ Քիչ առաջ էլ բախում տեղի ունեցավ քաղաքացիների և ոստիկանների միջև՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր