00:00:00

Գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը ադրբեջանցիների տարածք է դառնալու․ Զոհրաբյանը՝ Սյունիքի Ճատաշեն գյուղի մասին

14:48, 22 դեկտեմբեր 2020

Ես սյունեցի եմ, եւ հիմա իմ գլուխն եմ խոնարհում հպարտ սյունեցիների առջեւ, ովքեր թույլ չտվեցին, որ հայրենիքը հանձնածը մտնի Սյունիք։ Նա թաքնվեց իր դավաճանի դիմակի հետեւում, մտավ ընդամնեը մեկ գյուղ, գյուղի հետեւով մտավ Սիսիան, որտեղ հոգեւոր Հայրը՝ Տեր Պարգեւը նրան ձեռք չմեկնեց  եւ ասաց՝ սպասիր Աստծո դատաստանին։ Այս մասին այսօր՝ դեկտմեբերի 22-ին, «Հայրենիքի փրկության շարժման» կողմից հայտարարված գործադուլի եւ դասադուլի ժամանակ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Սյունեցիներ դուք ապացուցեցիք, որ առաջինը դասում եք հայրենքիը, որ ձեզ համար մեկ սրբություն կա, որը հայրենիքն է։ Նիկոլ  Փաշինյանն ու իր թիմը ոչ միայն դավաճան, պոպուլիստ, ու մանիպուլյատորներ են, այլեւ տգետներ են։ Նիկոլի տգետներից մեկը Նիկոլին հուշել է իր կարծքիով փրկօղակ։ Երկու օր է՝ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում տարածում է 1995-ին ընդունված եւ 2010թ․-ին փոփոխված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը եւ ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից»,- նշեց Զոհրաբյանը։ Նա վարչապետին ստախոս անվանեց եւ քաղաքացիների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ յուրաքանչյուր պետության սահմանները որոշվում են «Պետական սահմանի մասին» օրենքով։ ««Պետական սահմանի մասին» օրենքով այդ սահմանազատումը չկա։ Այն կարող է լինել միջազգային փաստաթղթղով, դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր միջազգային պայմանագիրը կարող է լինել, որով կարող է վերջնականապես  որոշվել Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը, բայց  քանի որ այս երկու պետությունները 70 տարի եղել են Սովետական միության կազմում, իսկ դրա փլուզումից հետո այլեւս հնարավոր չի եղել որեւէ միջազգային պայմանագիր ստորագրել, այսօր հնարավոր չէ սահմանել այն սահմանը, որը Նիկոլը թուրքի GPS-ով մաս-մաս հանձնում է ադրբեջանցուն»,- հայտարարեց պատգամավորը։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքից զանգեր է ստանում հետեւյալի մասին․«Հենց հիմա կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացրել են, որ համայնքը ադրբեջանցիների տարածք է դառնալու, եւ պետք է հանձնեն։ Ահա այսպես թուրքի GPS-ով Նիկոլ Փաշինյանը մետր  առ մետր հանձնում է տարածքը։ Ես խոսել եմ նաեւ Արավուսի համայնքապետի հետ, ով ասում է, որ մետր առ մետր հանձնում են Սյունիքը։ Դու տեսար երեք օր առաջ, թե ինչպես են Որոտանի գծով թուրքերը գնում։ Պաշտպանության նախարար, բա Դուք չեք ամաչո՞ւմ,  որ կանգնում ու ասում եք, որ մեր սահմաններն անառիկ են, Սյունիքի  անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Դուք քանի՞ անգամ եք եղել Սյւոնիքում»,- նշեց Զոհրաբյանը։ ԲՀԿ-ականն ասաց, որ ինքը Սյունիքից է ընտրվել է եւ շատ լավ ճանաչում է մարզը ու վստահ կարող է ասել, որ հայկական կողմը տվել է Իշխանասարի բարձունքը, բոլոր ռազմավարական բարձունքները։ «Նիկոլ Փաշինյան, դու Էրդողանի հետ ձեռք ձեռքի տված իրականցնում ես Աթաթուրքի Մեծ Թուրանի ծրագիրը»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր