00:00:00

«Մենք միշտ եղել ենք այս ամենի թիկունքում»․ Էդմոն Մարուքյան

00:00, 24 ապրիլ 2018

«Բնականաբար ողջունում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- «Ազատության»  հետ հեռախոսազրույցում ասաց «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, կատարվածը «միանշանակ հաղթանակ» համարելով: «Որեւէ մեկս 10 օր առաջ չէր կարծում, որ Սերժ Սարգսյանը կարող է հրաժարական տալ»,- ասաց Մարուքյանը, հավելելով՝ իրավիճակի մնացած բոլոր տարբերակները կարող էին տանել «տոտալ արյունահեղության», հետեւաբար՝ Սարգսյանի քայլը «շատ ճիշտ էր»:   «Ելք» խմբակցության հետագա ճակատագրին առնչվող հարցին, Մարուքյանը պատասխանեց․ «Մեր խմբակցությունը ինչպես կար, այնպես էլ կա, որեւէ բան չի փոխվել, բացի այն, որ մեր ընկերները բանտում էին, հիմա բանտում, չեն: Մնացածը կխոսենք, կտեսնենք»: Հարցին էլ՝ դուք կգա՞ք հրապարակ, Էդմոն Մարուքյանը պատասխանեց․ «Մենք երեկ էլ ենք եղել հրապարակում: Երեկ հրապարակում են եղել Մանե Թանդիլյանը, Արամ Սարգսյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արտակ Զեյնալյանը, բայց, չգիտեմ ինչու, նրանց ելույթ ունենալու հնարավորություն չի տրվել: Ես կգամ՝ կիմանանք ինչ է կատարվել: Ամեն դեպքում՝ մենք միշտ էլ եղել ենք այդ ամենի թիկունքում: Մենք, ըստ էության, պահել ենք թիկունքը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր