00:00:00

Գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա և գազալցակայաններ. Գեղամ Մանուկյան

13:40, 22 դեկտեմբեր 2020

Հայրենիքի փրկության շարժմանն են միացել երեկվանից գործադուլ հայտարարած 700 փաստաբաններ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22–ին Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը: «Այս պահին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակ է Երևան–Վանաձոր մայրուղին։ Գործադուլ են հայտարարել Վանաձորի մի շարք բենզա և գազալցակայաններ։ Գործադուլ է հայտարարել «Վաբատեքս» ցանցերի գործարանը և ամբողջ կոլեկտիվով մասնակցում է հանրահավաքին»,– ասաց նա։ Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի եւ դասադուլի օր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր