00:00:00

Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է ԵՄ-ում և ՀՄԿ-ում Հայաստանի մաքսային կցորդ

13:46, 22 դեկտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշանակվել է Եվրոպական Միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի մաքսային կցորդ: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի N 1491-Ն որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերը` 1. 2021 թվականի մարտի 17-ից Սուրեն Մելիք-Իսրայելյանին նշանակել Եվրոպական միությունում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մաքսային կցորդ` 3 տարի ժամկետով»,- ասված է որոշման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր