00:00:00

Իրանի միջուկային ծրագրի ղեկավարն ԱՄՆ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադառնալ ԳՀՀԾ-ին

13:16, 22 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ԱՄՆ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, գրում է Tasnim News Agency-ն։ Entekhab լրատվական կայքին տված հարցազրույցում Սալեհին ընդգծել է, որ Իրանն ամերիկացիների ՝ ԳՀՀԾ-ին վերադառնալու համար չի համաձայնվի ոչ մի նախապայմանի հետ։ Նա նաև նշել է, որ Թեհրանը կողջունի ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմի վերադարձը միջուկային գործարքին։ 2015 թվականի հուլիսի 14-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատման մասին: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն հայտարարել է դրանից միակողմանի դուրս գալու և իսլամական հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերականգնման մասին: Իրանը մայիսի 8-ին հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մի շարք կետերի կատարման դադարեցման մասին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր