00:00:00

Թուրքիան կրակային զորավարժություններ է անցկացրել Միջերկրական ծովում

12:22, 22 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միջերկրական ծովի արևելյան շրջաններում Թուրքիայի ռազմածովային ուժերի կրակային զորավարժանքներ անցկացնելու մասին, հայտնում է thegreekcitytimes.com լրատվական կայքը: Նախարարությունը չի պարզել, թե որտեղ են տեղի ունեցել վարժանքները, սակայն, դատելով լուսանկարներից դրանք տեղի են ունեցել հենց Թուրքիայի ափերին: Հունական աղբյուրը նկատում է, որ հակառակ նրան, որ Թուրքիան հավակնում է, այսպես կոչված, «Կապույտ հայրենիք» նախագծին, որի նպատակն է վերահսկողություն սահմանել Հունաստանի ծովային ինքնիշխանության տարածքում և կղզիներում, այնուամենայնիվ  նրա ռազմածովային ուժերը շարունակ անհաջողություն են ունենում: Երկու պետությունների միջև լարվածությունն սկսվել է օգոստոսի 12-ին, երբ թուրքական «Քեմալ Ռեյս» հածանավը, որն ուղեկցում էր Oruç Reis հետախուզական նավին, հարվածել էր հունական «Լիմնոս» հածանավին և կրել մեծ վնասներ: Մինչդեռ հունական հածանավը չէր վնասվել բախման արդյունքում: Նույն ամսին, մեկ այլ միջադեպի հետևանքով, թուրքական սուզանավը մի ամբողջ գիշեր շրջապատված է եղել Հունաստանի ռազմածովային ուժերի ուղղաթիռով և ռմբակոծվել է: Հոկտեմբերին Էգեյան ծովի երկնքում նկատվել են թուրքական 5  CN-235 ռազմական ինքնաթիռներ և 2 ուղղաթիռներ, որոնց նպատակը հունական նավատորմի «անտեսանելի որսորդների» տեղակայման վայրը պարզելն էր: Երկու պետությունների միջև լարվածությունը դեռևս շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր