00:00:00

Հաղթական հանրահավաքը շարունակվում է

23:08, 23 ապրիլ 2018 Հասարակություն

Առաջիկայում ունենք բազում անելիքներ, բայց մենք հասել ենք մի բանի՝ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը կայացել է: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը: Շահեն Հարությունյանն իր ելույթւոմ ասաց, որ մենք ցանկանում ենք հզոր երկիր ունենալ: «Այսօր մենք վերականգնեցինք մեր վստահությունը մեր սեփական ուժերի նկատմամբ և հավատն առ հաղթանակ: Մեր ժողովուրդը հաղթանակի պակաս ուներ, և այսօրվանից սկսվում է պատմական դարաշրջանը»,-ասաց նա: Էդուարդ Աղաջանյանն էլ ասաց, որ եթե այսուհետ որևէ իշխանություն փորձի նեղություն տալ մարդկանց, նրանք գիտեն ինչպես պայքարել: «Հաղթանակ-հաղթանակ»,-վանկարկեց նա, ներկաներն էլ նույնը կրկնեցին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31