00:00:00

Իլոն Մասկը մեկ օրվա ընթացքում շուրջ 8,8 միլիարդ դոլար է կորցրել

11:46, 22 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերության արժեթղթերը գնի ռեկորդային նվազում են գրանցել՝ 695 ԱՄՆ դոլարից հասնելով 650-ի: Ըստ Forbes-ի՝ այս պատճառով Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը նվազել է՝ կազմելով 144,7 միլիարդ դոլար: Tesla-ի արժեթղթերի վաճառքը տեղի է ունեցել S&P 500 ինդեքսին միանալու առաջին օրը: Ինչպես նշում է հրատարակությունը, դեկտեմբերի 21-ի առևտրի օրվա արդյունքները հանգեցրել են նրան, որ Մասկը կորցրել է իր կարողության 5,75%-ը, որը կազմում է շուրջ 8,8 միլիարդ ԱՄՆ դոլար: Հետևաբար, դեկտեմբերի 22-ի դրությամբ, Մասկի կարողությունը գնահատվում է 144,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Նման ցուցանիշով Մասկը կրկին հայտնվել է մոլորակի ամենահարուստ մարդկանց եռյակում՝ առաջ անցնելով Բիլ Գեյթսից (Microsoft-ի՝ աշխարհի ամենամեծ ծրագրային ապահովման ընկերության հիմնադիր): Ինչպես պարզաբանում է Forbes-ը, ավելի վաղ ՝ ուրբաթ, դեկտեմբերի 19-ին, Մասկի կարողությունն աճել է 7,6 միլիարդ դոլարով և գերազանցել է 150 միլիարդ դոլարը, որը նրան թույլ  է տվել երկրորդ հորիզոնականը զբաղեցնել աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ցուցակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր