00:00:00

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2021 ֆինանսական տարվա բյուջեն և տնտեսական փաթեթը

11:36, 22 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը,  հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին, երկուշաբթի երեկոյան հաստատել է 2021 ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը, ինչպես նաև երկրի տնտեսությունը խթանելու միջոցառումների փաթեթը: Քվեարկությունը հեռարձակվել է ԱՄՆ օրենսդիր մարմնի վերին պալատի պաշտոնական կայքում, գրում է ՏԱՍՍ-ը: Ակնկալվում է՝ մոտ ժամանակներս փաստաթղթերը կստորագրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հիշեցնենք՝ կիրակի օրը, Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները կարողացել են հարթել մի քանի ամսվա տարաձայնությունները և ընդհանուր համաձայնության գալ երկրի տնտեսությանը խթանելու համար գրեթե 900 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ միջոցառումների նոր փաթեթի շուրջ: Նախաձեռնությամբ լրացվել է օրինագծերի փաթեթը՝ 2021 ֆինանսական տարում կառավարության աշխատանքը ֆինանսավորելու համար, որն ընդհանուր առմամբ կազմում է 1,4 տրիլիոն ԱՄՆ դոլար: Մինչ այդ երկու պալատներն էլ ապրիլին հաստատել էին համավարակից տուժած տնտեսության խթանման վերջին փաթեթը: Մինչ այժմ դրա դրույթներից շատերն իրականացվել են: Օրենսդիրների համաձայնեցրած փաթեթը նախատեսում է մինչև մարտի կեսեր շաբաթական  300 ԱՄՆ դոլարի լրացուցիչ հատկացում գործազրկություն դաշնային նպաստների համար, ինչպես նաև 600 ԱՄՆ դոլարի հատկացում ուղղակի վճարումների համար՝ մի շարք կատեգորիաների պատկանող քաղաքացիների, ձեռնարկությունների, դպրոցների, առողջապահական ծառայություններ մատուցողների և վտարման սպառնալիքի առջև կանգնած վարձակալներին աջակցելու համար, որոնք  անկարող են  վճարել վարձավճարները: Մասնավորապես, 325 միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացվի բյուջեից՝ փոքր բիզնեսին օգնելու համար, իսկ 15 միլիարդ դոլար ՝ ավիաընկերություններին աջակցություն ցուցաբերելու համար: Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի բաշխման, փորձարկումների, վարակվածների հետ շփման շրջանակին հետևելու համար խոստացվել է տրամադրել 69 միլիարդ ԱՄՆ դոլար: Մինչ օրս ամերիկյան վարչակազմը, Կոնգրեսի համաձայնությամբ, ավելի քան 6 տրիլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել տնտեսական աճը խթանող արտակարգ միջոցառումների համար, որը կատարվել է Դաշնային պահուստային համակարգի կողմից: Միևնույն ժամանակ, բյուջեի փաթեթում չի ընդգրկվել առանձին օրինագիծ, որն անհրաժեշտ է Պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը հաստատելու համար, որին առաջադրել է նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը: Խնդիրն այն է, որ, ամերիկյան օրենսդրության համաձայն, Պենտագոնը չի կարող ղեկավարվել այն անձանց կողմից, ովքեր դադարեցրել են ակտիվ զինվորական ծառայությունը անցնել ավելի քիչ, քան յոթ տարի առաջ: Արգելքը վերաբերում է նաև Օսթինին, որը ծառայությունը թողել է 2016-ի գարնանը: Մինչ այդ, ԱՄՆ պատմության մեջ, Կոնգրեսը նման բացառություն է արել միայն երկու անգամ ՝ 1950 թվականին Ջորջ Մարշալի և 2017 թվականին Ջեյմս Մեթիսի համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր