00:00:00

Մահացել է Արցախի վաստակվոր բժիշկ Սերգեյ Օհանյանը

10:16, 22 դեկտեմբեր 2020

ԱՀ առողջապահության նախարարությունը և ողջ համակարգը խորը վշտով ցավակցում է Արցախի Հանրապետության վաստակավոր բժիշկ, վիրաբույժ Սերգեյ Մռավի Օհանյանի հարազատներին և մերձավորներին նրա մահվան կապակցությամբ: -Սերգեյ Մռավի Օհանյանը ծնվել է 1945թ. մայիսի 2-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում: -1963թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: -1963-1969թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, այնուհետև՝ նշանակումով աշխատել Կապանի շրջանի Արծվանիկի տեղամասային հիվանդանոցում որպես գլխավոր բժիշկ ու վիրաբույժ: -1970-1977թթ. Մարտակերտի շրջանի Լենինավանի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և վիրաբույժ: -1977-1980թթ.՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցի վիրաբույժ ապա՝ տնօրենի բուժ. գծով տեղակալ: -1986-2007թթ.՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ, տնօրեն: -1988թ. սկզբից եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, շրջանի ինքնապաշտպանության շտաբի անդամ: Պատերազմի տարիներին ղեկավարել է Մարտակերտի զինվորական հոսպիտալը: -2000թ. հունիսի 18-ին Մարտակերտի թիվ 31 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 3-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: -2005թ. հունիսի 19-ին Հաթերքի թիվ 15 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Հաթերքում ստեղծել է հիմնադրամ, հայրենակիցների համատեղ ուժերով կառուցել են արցախյան պատերազմում զոհված հաթերքցի ազատամարտիկների հուշահամալիր: -2007-2010թթ.՝ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար: -2011-2017թթ.՝ Մարտակերտի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ: Ունի ԼՂՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Ամուսնացած է, ունի հինգ զավակ: Պարգևատրվել է Մարտական ծառայություն» մեդալով, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, «Մայրական երախտագիտություն» մեդալով, Հայաստանի երկրապահի հուշամեդալներով, ՌԴ կոմունիստական կուսակցության «Дети войны» մեդալով: Անգնահատելի է Սերգեյ Օհանյանի ավանդը Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի կայացման ու զարգացման գործում: Հասարակության հարգանքը վայելող մարդու, աշխատանքին ամբողջապես նվիրված մասնագետի հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր