00:00:00

Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է իր անձնական վախերով. Սաղաթելյան (Տեսանյութ)

03:25, 22 դեկտեմբեր 2020 Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ղեկավարվում է միայն իր անձնական վախերով՝ ինչպես ընդհանրապես որպես մարդ, այնպես էլ՝ որպես երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդ ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԱՀ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով օրերս Եռաբլուրում ստեղծված իրավիճակին։ «Իրականում՝ այն, ինչ կատարվեց Եռաբլուրում շատ ցավալի էր և վշտացնող։ Չի կարելի վարչական ռեսուրսի օգտագործմամբ՝ մարդկանց տանել սգո միջոցառման։ Դա շատ ամոթ էր և դա ամոթ էր աշխարհի առաջ, որովհետև աշխարհը տեսավ ով է ղեկավարում երկիրը», - նշել է Սաղաթելյանը։ Ըստ նրա՝ Փաշինյանի գործողություններում բացակայում է քաղաքական բաղադրիչը։ «Ես չեմ տեսնում քաղաքական պրոցես, տեսնում եմ ինչ-որ կենդանական պրոցես՝ ինչ-որ դիրքեր զբաղեցնելու, ինչ-որ մարդկանց ապացուցելու», - նշել է Սաղաթելյանը։ Երկրում առկա քաղաքական ճգնաժամի առկայությունը ընդունում է նաեւ Ն.Փաշինյանը, սակայն հրաժարական չի տալիս։ Ինչու Ն.Փաշինյանը չի գնում այդ քայլին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան՝ Ա.Սաղաթելյանն ասել է. «հրաժարական չտալը կապված է կամ նրա վախերի հետ, կամ կան չավարտված ծրագրեր, որոնք պետք է ավարտի»։ Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի ներկայիս վարքագծի հետեւանքով մենք օրեցօր կորցնում ենք մեր դիրքերը, հայությունը, այդ թվում Սփյուռքում բնակվող հոգեբանական ընկճվածության մեջ է և որևէ դրական մեսիջ մայր հայրենիքից չի ստանում։ «Հայապահպանությունը դարձել է լրջագույն խնդիր», - արձանագրել է Ա.Սաղաթելյանը։
facebook sharing button
twitter sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր