00:00:00

Հանրային սննդի եւ հյուրընկալության ոլորտի գործարարները միանում են վաղվա համահայկական գործադուլին. հայտարարություն

23:02, 21 դեկտեմբեր 2020

Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները  հայտարարում են վաղը` 22-12-2020, Համահայկական գործադուլին և անհնազանդության ակցիային միանալու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Ռեստորանների ասոցիացիա ՀԿ-ն։ «Հանրային սննդի և հյուրընկալության ոլորտի գործարարները  հայտարարում են վաղը` 22-12-2020, Համահայկական գործադուլին և անհնազանդության ակցիային միանալու մասին: Ենելով երկրում ստեղծված ծայրահեղ ծանր և պայթյունավտանգ իրավիճակից, կոչ ենք անում երկրի ղեկավարությանը նախաձեռնել  գիտակցված քայլեր` թուլացնելու հասարակության մեջ լարումը, օր օրի խորացող ճգնաժամը սանձելու: Այս իրավիճակի միակ հանգուցալուծումը ՀՀ Կառավարության և Վարչապետի հրաժարականն է և արտահերթ ընտրությունները: Հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի և երկրի ապագայի` կոչ ենք անում մնալ գիտակից և խոհեմ, թույլ չտալ հասարակական և տնտեսական ճգնաժամը խորտակի երկիրը»,- ասվում է Ռեստորանների ասոցիացիայի հայտարարության մեջ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր