00:00:00

«Միասնություն» համազգային շարժումը ողջունում է Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացու հաղթանակը

23:00, 23 ապրիլ 2018

Այս անարյուն հեղափոխությունը լավ առիթ է, որպեսզի կարողանանք հասնել լրջագույն փոփոխությունների՝ հանուն մեր երկրի զարգացման:

Սա միասնականության, սերնդափոխության, քաղաքացիական հասարակության հաղթանակն է և այս տրամաբանությամբ էլ պետք է հասնել հեղափոխության ավարտին, այն է՝ Հայաստանում պետք է ամենակարճ ժամանակահատվածում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այդ ընտրությունների միջոցով պետք է ձևավորել ոչ ՀՀԿ-ական իշխանություն:

Չպետք է հանդուրժել ՀՀԿ-ի վերարտադրությունը, քանի որ եկել է ժամանակը, որ Հայաստանը ղեկավարի ազատ և արդար ընտրություններով իշխանության եկած  թարմ, չկոռումպացված, նոր ուժ:

 

«Միասնություն» համազգային շարժման լրատվական ծառայություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր