00:00:00

Շոյգու. Խաղաղապահները թույլ չեն տվել Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ

18:46, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության բանակի նախարար Սերգեյ Շոյգուն: «Նոյեմբերի 10-ից, եռակողմ պայմանագրերի համաձայն, Ռուսաստանի ռազմական զորախումբը հաջողությամբ իրականացնում է գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Կարճ ժամանակում ռուսական զորքերի խմբավորումը տեղակայվել է նշանակված տարածքներում և սկսել կատարել առաջադրանքներ 23 դիտակետերում: Մինչ օրս ոչ մի լուրջ միջադեպ խաղաղապահները թույլ չեն տվել», - ասել է նա: Նախարարի խոսքով՝ ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժը։ Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ՝ ռազմագերիների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհերի մարմինների փոխանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր