00:00:00

Իրանի միջուկային համաձայնագրի մասնակից երկրները վերահաստատել են համաձայնագիրը պահպանելու իրենց ցանկությունը

19:28, 21 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) մասնակից երկրների արտգործնախարարները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը համաձայնագրին և համաձայնագրի դրույթների կատարմանը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի, Գերմանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարի համատեղ հայտարարության մեջ, որը տարածվել է տեսաժողովի ձևաչափով անցկացված նիստից հետո: «Համաձայնագրի մասնակիցները վերահաստատեցին համաձայնագիրը պահպանելու իրենց ցանկությունը», - ասված է փաստաթղթում, որը տարածել է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայտարարությամ մեջ նշվում է, որ նախարարները քննարկել են համաձայնագրի լիարժեք և արդյունավետ իրականացման բոլոր կողմերի հնարավորությունները, ինչպես նաև միջուկային զենքի չտարածման ոլորտում առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը՝ Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները վերացնելու հարցում: Արտաքին գործերի նախարարները՝ համաձայնագրի իրականացումը վերահսկելու հարցում շեշտը դրել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) ունեցած դերի վրա: «Նախարարները հիշեցրել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հաստատված համաձայնագիրը, համաձայն 2231 բանաձևի, (ընդունված 2015 թ.) մնում է միջուկային զենքի չտարածմանը նպաստող հիմնական տարրը և բազմակողմ դիվանագիտության կարևոր ձեռքբերումը, որը նպաստում է տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը», - ասվում է փաստաթղթում: Արտաքին գործերի նախարարները կրկին ափսոսանք են հայտնել համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Նախարարները գնահատել են Միացյալ Նահանգների համաձայնագրին վերադառնալու հեռանկարը և ընդգծել այս գաղափարն ընկալելու իրենց պատրատակամությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր