00:00:00

Աֆղանստանում հրթիռակոծել են ԱՄՆ ռազմաբազան

16:07, 19 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Աֆղանստանում հրթիռակոծել են ԱՄՆ ռազմաբազան. բազայի տարածք է ընկել 5 հրթիռ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ին եւ տեղական իշխանություններին: Նշվում է, որ զոհեր չկան, հրթիռներն ընկել են Բաղրամ օդանավակայանի տարածքի վրա: Փարվան նահանգի, որտեղ միջադեպը տեղի է ունեցել, նահանգապետի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրթիռակոծությունը կատարվել է մեքենայից, որի վրա տեղակայված է եղել 12 հրթիռ: Դրանցից հինգն արձակվել են, եւս յոթը վնասազերծել են ուժայինները: ՆԱՏՕ-ում աղբյուրը այս տեղեկությունը հաստատել է՝ նշելով, որ նախնական տեղեկություններով՝ օդանավակայանը չի տուժել: Նշվում է, որ առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հրթիռակոծության պատասխանատվությունը: Հայտնի է, որ ԻՊ-ն իր պատասխանատվության մասին հայտարարել էր ապրիլին ավիաբազայի հրթիռակոծության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր