00:00:00

ՔՊ-ն զինվորականներին կոչ է անում վերադառնալ զորամասեր

20:35, 23 ապրիլ 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կոչ է արել բոլոր զինծառայողներին՝ վերադառնալ իրենց նշանակման վայր և չմասնակցել անհնազանդության խաղաղ ակցիաներին: Կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չպետք է մասնակցի խաղաղ անհնազանդության ակցիաներին։ «Ձեր աջակցությունը մեզ անհրաժեշտ է ձեր նշանակության վայրերում, ձեր ծառայությունն իրականացնելի։ Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Բանակի կամ զինվորականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցության բացառման համար թե իշխանության, թե ընդդիմության կողմից պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր