00:00:00

Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը տեղ-տեղ դուրս է գալիս ՀՀ տարածքից. Փաշինյան

01:00, 17 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը, Խորհրդային Միության ժամանակներին գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա կարևոր է, որ կարողանանք այդ ճանապարհի բնականոն, անվտանգ գործունեությունն ապահովել»,- նշել է Փաշինյանը:
Խոսելով Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերի գործողություններից Փաշինյանը նշել է.
«Այդ իրադարձությունների մեկնարկից հետո խաղաղապահները մուտք են գործել տարածք, բայց ցավոք դրանից իրավիճակը չի կայունացել: Ըստ էության, մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական ուժերը հատուկ գնում են այդպիսի սադրանքների նաեւ խաղաղապահների գոյության փաստը արժեզրկելու համար: Այս տեղային գործողություններն ունեն ավելի լայն, հեռահար նպատակ՝ խաղաղապահների դուրս բերման օրակարգ ձեւակերպելու համար: Համենայնդեպս, կարեւոր է արձանագրել, որ առնվազն երեկվա դրությամբ Ադրբեջանը խաղաղապահների մանդատը հաստատող փաստաթուղթը չէր ստորագրել եւ այս առումով բոլոր այդ գործողությունները մեքն դիտարկում ենք այս համատեքստում»: Հիշեցմանը, որ վարչպետի խոսնակը հայտարարել էր, թե տեղի ունեցածին առաջին հերթին պետք է արձագանքի ՌԴ-ն, արդյոք Հայաստանը այլեւս իր պատասխանատվությունը չունի այս հարցում, վարչապետը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Հայաստանի պատասխանատվությանը, Հայաստանը որեւէ պատասխանատվություն իր վրայից չի թոթափում, բայց նաեւ իրադրության կոնկրետ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ այս գործողությունները մենք պետք է լուծենք խաղաղապահների, Ռուսաստանի հետ սերտ հակագործակցությամբ»: Հարցին, թե այսինքն ադրբեջանցիները կարող են ասել՝ ռուսները պետք է դուրս գան եւ պատերազմը շարունակվի՞ մեզ համար արդեն շատ վատ դիրքերի՞ց, Փաշինյանն արձագանքեց. «Համենայնդեպս, քաղաքական այդպիսի հեռահար նպատակի ձեւակերպում ես տեսնում եմ: Այսօր նման հարց դնել իհարկե, չի ստացվի, բայց որ նրանք փորձում են խաղաղապահների ներկայությունն արժեզրկել, ակնհայտ է: Այս առումով կարեւոր եմ համարում, որ խաղաղապահների եւ ՌԴ արձագանքը լինի համարժեք այս իրադրությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր