00:00:00

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը

20:39, 16 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԵՄ երկրների մշտական ​​ներկայացուցիչները հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը: Այս մասին թվիթթերում գրել է «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի լրագրող Ռիկարդ Յոզվյակը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Հաջորդ փուլը պատժամիջոցների հաստատումն է ԵՄ Խորհրդի կողմից: Դեկտեմբերի 10-ին ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարները Բրյուսելում հանդիպման ժամանակ հավանություն են տվել սահմանափակող միջոցների ռեժիմի հերթական երկարաձգմանը: Վճիռը, որը իրավաբանական բնույթ ունի, կընդունվի ԵՄ Խորհրդի կողմից, եւ Եվրամիության «պաշտոնական ամսաթերթում» օրենսդրական ակտի հրապարակումից հետո ուժի մեջ կմտնի: Տնտեսական պատժամիջոցները նախապես սահմանվել էին 2014 թվականի հուլիսի 31-ին՝ ի պատասխան «Ռուսաստանի գործողությունների, որոնք ապակայունացնում են Ուկրաինայի վիճակը»: Դրանից հետո այդ միջոցներն ուժեղացվել էին 2014 թվականի սեպտեմբերին: Տնտեսական պատժամիջոցները ներառում են ԵՄ առաջնային եւ երկրորդական շուկա հասանելիության սահմանափակումը ռուսական 5 ֆինանսական հաստատությունների համար, ինչպես նաեւ զենքի առեւտրի արտահանման եւ ներմուծման արգելք ու մի շարք այլ սահմանափակող միջոցներ: Տնտեսական պատժամիջոցներից բացի՝ Ռուսաստանի նկատմամբ գործում են այլ սահմանափակող միջոցներ՝ կապված «Ղրիմի եւ Սեւաստոպոլի անօրինական անեքսիայի» հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր