00:00:00

Ռոբերտ Քոչարյանը վաղը կմեկնի Մոսկվա

19:02, 16 դեկտեմբեր 2020

Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը կմեկնի Մոսկվա: Հիշեցնենք, որ դեռ մեկ ամսի առաջ էլ նա պետք է մեկներ ՝ ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների առաջարկով։ Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։ Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրել էր Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։ Սակայն Ռոբերտ Քոչարյանի COVID թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ հիվանդության որևէ ախտանիշ։ Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար էր դարձել։ Այժմ էլ Քոչարյանի թույլատրված է մեկնել երկրից և անձնագիրը նրան ետ է վերադարձվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր