2020 թ․ սեպտեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ի դրությամբ՝ պետական հավաստագրերի հիման վրա 1871 շահառու ստացել է 3701 աջակցող միջոց, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Նշվում է, որ 3535 աջակցող միջոց տրամադրվել է 1705 ՀՀ քաղաքացու, իսկ 166 աջակցող միջոց՝ 166 ԱՀ քաղաքացու։
«Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք աջակցող միջոցներ ստանալու համար կարող են դիմել Բուժատեխնիկական հանձնաժողով (Ծարավ Աղբյուրի 55 ա, հեռախոս՝ 060 65-26-41)», - նշված է հաղորդագրության մեջ: