00:00:00

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է. Զախարովա

19:05, 16 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ճեպազրույցի ընթացքում նա նշել է, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, գերիների փոխանակում է իրականացվել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որին նախորդել են բազմաթիվ նախապատրաստական աշխատանքներ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին: Երկուշաբթի Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ դեկտեմբերի 14-ին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում, տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ 12 հոգի է հանձնել ադրբեջանական կողմին, 44 մարդ՝ հայկական կողմին: «Իմ կողմից դրան կարող եմ ավելացնել միայն այն փաստը, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է», - ասել է Զախարովան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր