00:00:00

Լավրով. ԱՄՆ-ն չի դիմել Ռուսաստանին՝ կապված ենթադրյալ հաքերային հարձակումների հետ

17:02, 16 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ-ն չի դիմել Ռուսաստանին՝ կապված ենթադրյալ հաքերային հարձակումների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք որեւէ պաշտոնական դիմում չենք ստացել հաքերային հարձակումների կապակցությամբ: Մենք արդեն սովոր ենք, որ ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ պարզապես ԶԼՄ-ներում հայտնում են Ռուսաստանի հասցեին հերթական մեղադրանքների մասին՝ լինեն դա հաքերներ, կամ էլ ինչ-որ սենսացիա Նավալնու երկակի կամ նույնիսկ եռակի թունավորման մասին: Պարզվել է, որ առաջին անգամ նրա կնոջն են թունավորել»,-ասել է նա: Ավելի վաղ արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը ընդհատել է այցը Եվրոպա՝ ռուսական կիբերհարձակումների պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր