00:00:00

Ռոհանին հայտարարել է, որ Իրանն ուրախ է ընտրություններում Թրամփի պարտության կապակցությամբ

15:51, 16 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ահաբեկիչ է անվանել և նշել, որ Իսլամական Հանրապետությունն ուրախ է ընտրություններում նրա պարտության համար: Քաղաքական գործիչը նման հայտարարություն է արել չորեքշաբթի: «Ոմանք ասում են, որ մենք ոգևորված ենք Ջո Բայդենի իշխանության գալուց: Դա ճիշտ չէ, բայց մենք շատ ուրախ ենք, որ Թրամփը չկա։ Այս մարդը հանցագործություններ է գործել, մարդ է սպանել և ահաբեկիչ է։ Նա նույնիսկ կանխում է պատվաստանյութի ներկրումն Իրան», - ասել է Ռոհանին։ Իրանի նախագահի ելույթը հեռարձակվել է երկրի պետական հեռուստատեսությամբ: Ռոհանին հույս է հայտնել, որ «Միացյալ Նահանգների ժողովրդի ձայնը Բայդենի համար ձայն է, որը կողմ է օրենքների պահպանմանըը, այլ ոչ թե դրանք խախտելուն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր