00:00:00

Գերիների մեծ մասը Շիրակի մարզից են՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից. հարազատները բողոքի ակցիա են անցկացնում, փակում ճանապարհներ

12:24, 16 դեկտեմբեր 2020

Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, ովքեր տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ԳԱԼԱ-ին հայտնեցին, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել եւ ճանաչել են իրենց հարազատ երիտասարդներին, ովքեր գերեվարվել են ադրբեջանական ԶՈւ կողմից: Քիչ առաջ մարզի բնակիչները հանդիպել են մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Միեւնույն ժամանակ, գերիների հարազատները Ճանապարհներ են փակել մարզի տարբեր համայնքներում՝ Քեթիում, Ազատանում, Աշոցքում: Բողոքող բնակիչները հայտնել են, որ գերիներ կան Շիրակի մարզի տարբեր գյուղերից՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից եւ այլն: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր