00:00:00

«Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ՝ հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ». նահատակված Մխիթար Գալեյանի մայր

12:30, 16 դեկտեմբեր 2020

Սեպտեմբերի 27-ին սկսած ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհվեց նաև 20-ամյա Մխիթար Գալեյանը, ով ընկերոջ՝ Հայկի հետ կենդանի վահան էր դարձել, երկուսն էլ զոհվել էին և փրկել մյուս ընկերոջ՝ Արթուրի կյանքը: Այս պատերազմում ծանր վիրավորվել է նաև Մխիթարի հայրը, ով կամավոր մեկնել էր ռազմաճակատ`որդու կողքքին գտնվելու, բայց այդպս էլ չէին հանդիպել իրար: «Ծանր մարտում զոհվում է դասակի հրամանատարը: Որպես դիրքի ավագ, որդիս իր վրա է վերցնում մարտը ու մինչև վերջ պայքարում: Նա միայն գոռում էր՝ «Տղե՛րք, չվախենաք, դուք զգույշ եղեք, ես ամեն ինչ կանեմ, մենակ ձեզ բան չպատահի, հեսա հերս գալու ա»: Նահանջի հրաման եղավ, որի ժամանակ նրա ընկերը վիրավորվում է, և Մխիթարս ու Հայկը հետ են գնում՝ ընկերոջը փրկելու, և հենց իրենց մարմնով էլ փրկում են ընկերոջը»,- պատմումէ Մխիթարի մայրը: Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարությունը, թե դեկտեմբերի 19-ին հայտարարվում է եռօրյա սուգ, և ինքը երթով գնալու է Եռաբլուր, վրդովեցրել է նահատակներից շատերի ծնողներին: Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` «Հայ ասպետ»կրթահամալիրի տնօրեն Կարին Տոնոյանն արդեն իր վրդովմունքը հայտնել է այս առնչությամբ: Նրան է միաել նաև Մխիթար Գալեյանի մայրը: «Կարդում եմ մեկնաբանությունները ու զզվանք ապրում: Արդյո՞ք արժեր, որ իմ և նրա տղան,տղաները իրենց կյանքը զոհեին հանուն էս տեսակ լափառոշ բերանավորների։ Ինչա՞  նշանակում մազա ներկում ու նմանատիպ ցածրակարգ արտահայտտություններ։ Համաձայն եմ Կարին Տոնոյանի հետ՝ հողատուն իրավունք չունի մտնել Եռաբլուր Սրբավայր և վերջ»,-գրել է Աստղ Գալեյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր