00:00:00

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տարել Մարդակերտ

10:08, 16 դեկտեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարդակերտ քաղաք են հասցրել սննդի եւ առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար փաթեթներ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը: Սննդամթերքի փաթեթները եւ առաջին անհրաժեշտության իրերը փոխանցվել են փախստականներին, ովքեր վերադարձել են իրենց տները եւ բնակավայրի այլ կարիքավոր բնակիչներին: Մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ, որոնք պարունակում են սնունդ եւ առաջին անհրաժեշտության իրեր: Ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի շրջաններում ռուս խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է կենսական կարեւորության ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը: «Ավարտվել են Շուշիի արեւմտյան ծայրամասում էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները: Ապահովվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 24 բնակավայրերին, որտեղ ապրում է ավելի քան 10 հազար մարդ», - նշված է հաղորդագրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում եւ Մարդակերտում շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը: Հիմնականում ռուս ռազմական բժիշկներին դիմում են քրոնիկական հիվանդություններով տառապող տեղի բնակիչները, ովքեր հակամարտության սրման ընթացքում զրկվել են որակյալ բժշկական օգնություն եւ անհրաժեշտ դեղեր ստանալու հնարավորությունից: Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացիների, այդ թվում՝ 63 երեխաների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր