00:00:00

Թրամփը շարունակում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարաններում

01:35, 16 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարաններում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քանտուղար Քեյլի Մաքենանին՝ պատասխանելով դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը հաստատած ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքների մասին նախագահի արձագանքի վերաբերյալ հարցին, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն: Նախագահ Թրամփը հրաժարվել է ընդունել Բայդենի հաղթանակը, որը պետք է ստանձնի նախագահի պաշտոնը հունվարի 20-ին: «Նա շարունակում է դիմել դատարաններ»,-ասել է Մաքենանին, երբ նրան հարցրել են՝ ինչպես է Թրամփն արձագանքել Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքներին: Անցած ամսվա վերջում Թրամփը հայտարարել էր, որ կհեռանա Սպիտակ տնից, եթե Ընտրիչների կոլեգիան քվեարկի Բայդենի օգտին, սակայն արդյունքում շարունակում է բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարանի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր