00:00:00

Տիգրան Ավինյանի գրասենյակում նշանակվել է վարչության նոր պետ

02:45, 16 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Բարխուդարյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ։ Վարչապետի որոշման մեջ ասված է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Արման Բարխուդարյանի դիմումը՝
  1. Արման Միշայի Բարխուդարյանին նշանակել վարչապետի աշխատակազմի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ29-19.1-Ղ2-1)։
  2. Արման Միշայի Բարխուդարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր