00:00:00

ՆԱՏՕ-ի երկրները համաձայն չեն Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին

21:50, 15 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ՆԱՏՕ-ի երկրները համաձայն չեն Միջուկային զենքի արգելման մասին պայմանագրին, քանի որ, դաշինքի կարծիքով, այն հակասում է զինաթափման գոյություն ունեցող ճարտարապետությանը: Այս մասին նշված է երեքշաբթի Բրյուսելում տարածված Հյուսիսատլանտյան դաշինքի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պահպանելու եւ ամրապնդելու սպառազինության, զինաթափման եւ չտարածման վերահսկողությունը: Քանի որ Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիրը կամ արգելման մասին պայմանագիրը ուժի մեջ է մտնում, մենք հավաքականորեն հայտարարում ենք դրա հետ մեր անհամաձայնության մասին, քանի որ այն չի արտացոլում անվտանգության ոլորտում ավելի ու ավելի բարդ միջազգային իրադրությունը եւ հակասում է չտարածման ու զինաթափման գոյություն ունեցող ճարտարապետությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր