00:00:00

Ռուսաստանը դեկտեմբերի 16-ից թույլ է տալիս լոլիկի ներմուծումն Ադրբեջանի ձեռնարկություններից մեկից

21:24, 15 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Դեկտեմբերի 16-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ է տալիս լոլիկի ներմուծումը Ռուսաստան Ադրբեջանի ձեռնարկություններից մեկից, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքների հիման վրա «Ռոսսելխոզնադզոր»-ը հնարավոր է համարում, որ Ադրբեջանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության գործակալության երաշխիքներով 2020 թվականի դեկտեմբերի 16-ից թույլատրել Ադրբեջանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնության տարածք լոլիկի ներմուծումը Խիզիի շրջանում տեղակայված «Ագրոտերմ» ՍՊԸ ձեռնարկությունից»: Ինչպես պարզաբանել են «Ռոսսելխոզնադզոր»-ում, որոշումը կայացվել է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, 11-ին եւ 14-ին Ռուսաստանի Դաշնության վարչության եւ Սննդամթերքի անվտանգության գործակալության միջեւ կայացած բանակցությունների արդյունքում, որոնց ընթացքում ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանական ծագման լոլիկների մեջ ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի հետաքննության արդյունքների վերաբերյալ, ինչպես նաեւ ուղարկվել են մոնիտորինգային միջոցառումների արդյունքները: Այս պահին քննարկվում է Ադրբեջանի եւս երկու ջերմոցային տնտեսությունների արտադրանքի ներմուծման թույլտվության հարցը: Հանրապետության իրավասու գերատեսչությունների հետ աշխատանքն այս ուղղությամբ շարունակվում է, հավելել են «Ռոսսելխոզնադզոր»-ում: Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզոր»-ը դեկտեմբերի 10-ից արգելել էր լոլիկ եւ խնձոր ներմուծել Ադրբեջանից` ԵԱՏՄ-ի համար կարանտինային օբյեկտների` հարավամերիկյան լոլիկային ցեցի եւ արեւելյան պտղակերի հայտնաբերման կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր