00:00:00

Ռուսաստանի և Թուրքիայի միջև ԼՂ հարցով արձանագրությունները համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. Չավուշօղլու

20:02, 15 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է երեք արձանագրություն: Դրանք նախապես համաձայնեցվել են Ադրբեջանի հետ: Aravot.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Թուրքիայի խորհրդարանում պատասխանելով հարցին, թե ինչու են Թուրքիայի և Ռուսաստանի միջև գաղտնի բանակցություններ ընթացել, նախարարը նշել է, որ նման մեղադրանքներն անհիմն են, Ադրբեջանից գաղտնի որևէ արձանագրություն չի ստորագրվել: Չավուշօղլուն նշել է, որ Ադրբեջանում թուրքական դիտորդական կետի տեղակայումը եղբայրական երկրի նկատմամբ իրավասությունների շրջանակում է: «Ադրբեջանի կողմից զորախմբի թվաքանակի, տեղի, ժամանակի հաստատումից հետո հարցը կարող է լուծում ստանալ»,- ասել է Չավուշօղլուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր