00:00:00

Արարատ Միրզոյանը հանդիպել է Լեւոն Շիրինյանի հետ. քննարկել են ներքաղաքական զարգացումները

18:32, 15 դեկտեմբեր 2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լեւոն Շիրինյանի հետ: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող եւ իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին եւ Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լեւոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին եւ դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը: Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր