00:00:00

Երթեր, հանրահավաք․ «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունները

16:07, 15 դեկտեմբեր 2020

Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի փողոցներում ծավալվում է մեր արժանապատվությունը վերականգնելու իրական պայքար։ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, հաղթահարելով անձնական ցավը և պարտության կսկիծը, ոտքի են կանգնել հանուն ապագայի։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ժամ առ ժամ կորցնում է իր իշխանությունը, նրա կողքին են մացել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նեղ շրջանակն ու որոշ սադրիչ խմբեր: «Ուրեմն պահն է վճռականության, քանի որ հուսալքությունը կձգվի հավերժ, եթե պայքարն ուշանա: Ամեն ինչ հստակ է՝ կամ Նիկոլի կողքին եք, կամ՝ հայրենիքի»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ շարունակելու են բողոքի, անհնազանդության ակցիաներն  այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը մնում է աթոռին: Սաղաթելյանը ներկայացրեց «Հայրենիքի փրկության շարժման» առաջիկա գործողությունների մասին: Ըստ այդմ՝ վաղը տեղի է ունենալու երթ՝ Կրկեսի հրապարակից, հինգշաբթի օրը կրկին երթ՝ Հալաբյան փողոցից, իսկ շաբաթ օրը, ժամը 15:00-ին հանրահավաք Ազատության հրապարակում, որին կհաջորդի երթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր