00:00:00

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ ժամանեց ԱԺ

15:16, 15 դեկտեմբեր 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ մեքենաների ուղեկցությամբ քիչ առաջ ժամանեց Ազգային ժողով: Թիկնազորը թույլ չտվեց լրագրողներին մոտենալ վարչապետին: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային ժողովում, այսօր ժամը 15-ին,  նախատեսված է «Իմ քայլը» խմբակցության անդամների փակ հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը հրավիրված է նաեւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները: Մասնավորապես՝ քննարկվելու է ռեյտինգային համակարգ ունենալու նպատակահարմարությունը, ընտրական հանձնաժողովների մոդելի հարցը, ընտրություններից հետո մինչեւ քանի կուսակցություն կարող է կոալիցիա կազմել եւ այլն: Նշենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը պատերազմից հետո Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզի կետերից մեկն է

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր