00:00:00

Ադրբեջանը և Իրանն ԱՄՆ-ին դատապարտել են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար

13:57, 15 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի որոշումը՝ այն որակելով «երկակի ստանդարտների դրսևորում», փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս առնչությամբ ահնդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Իրանի իշխանությունները նույնպես «վճռականորեն դատապարտել են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը»: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ «Ես մեկ անգամ լիովին ի ցույց դրվեց պատժամիջոցների նկատմամբ ԱՄՆ-ի կողմնակալությունն ու միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Մենք վճռականորեն դատապարտում ենք Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցները», - Twitter-ի իր էջում գրել է նա։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության նախագահ Իսմայիլ Դեմիրի և երեք այլ անձանց դեմ։ Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Մայք Պոմպեոն, այդ որոշումը կապված է Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ: «Թուրքիան տարածաշրջանային անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների արժեքավոր դաշնակիցն ու կարևոր գործընկերն է, և մենք ձգտում ենք շարունակել պաշտպանական ոլորտում արդյունավետ համագործակցության մեր բազմամյա պատմությունը՝ հնարավորինս արագ վերացնելով C-400-ի հետ կապված խոչընդոտը»,- ասված է նրա գրավոր հայտարարության մեջ: Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր