00:00:00

Google-ի աշխատակիցները մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը կաշխատեն հեռավար ռեժիմով

13:25, 15 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Google-ը կորոնավիրուսի տարածման պատճառով մինչեւ 2021 թվականի սեպտեմբեր հետաձգել է աշխատակիցների վերադարձը գրասենյակներ: Այս մասին հայտարարել է NBC հեռուստաալիքը` վկայակոչելով նամակը, որն էլեկտրոնային փոստով տարածել է ընկերության ղեկավար Սունդար Պիչայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Էլեկտրոնային նամակի համաձայն` ընկերությունը մտադիր է նաեւ փորձարկել «ճկուն աշխատանքային շաբաթը», որը շաբաթական առավելագույնը երեք աշխատանքային օր է ենթադրում գրասենյակում: Այս տարվա հուլիսին The Wall Street Journal-ը, վկայակոչելով աղբյուրները, հայտնել էր, որ Google-ի աշխատակիցները կորոնավիրուսի համավարակի պատճառով հեռավար ռեժիմով կշարունակեն աշխատել մինչեւ 2021-ի հուլիս ամիսը:
Ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկներ է կատարում դաշնային եւ տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, ԱՄՆ-ն առաջին տեղում է աշխարհում կորոնավիրուսով վարակման եւ մահվան դեպքերի թվով. երկրում գրանցվել է վարակման ավելի քան 16.3 միլիոն եւ մահվան ավելի քան 300 հազար դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր