00:00:00

Դատարանն անվավեր է ճանաչել Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գրքի գովազդումը մերժելու վերաբերյալ վարչական ակտերը

12:45, 15 դեկտեմբեր 2020 Իրավական

ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա.Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Աեքսանդր Կոչուբաեւը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ճանաչվեց ոչ իրավաչափ
ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ Ա.Ծատուրյանի) անվավեր է ճանաչել Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների վարչական ակտերը, որոնցով, ըստ էության, մերժվել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը: Դատարանը պարտավորեցրել է վարչական շրջաններին տրամադրել գովազդի թույլտվություն: Սա նշանակում է, որ հիմնավոր էին մեր դիտարկումները, որ իշխանական շրջանակները սարսափում են Ռոբերտ Քոչարյանի հեղինակությունից, անգամ նախագահի գրքից: Մինչդեռ պետք էր կարդալ հող գրավելու, այն սիրելու, հայրենիք շենացնելու, պետական գործեր վարելու այս մեթոդական ուղեցույցը. գուցե հայրենիքի գործերը այլ կերպ ընթանային: Շնորհակալ ենք Ա. Ծատուրյանին արդարադատության համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր