00:00:00

«Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց նախագահական ընտրության անցկացման օրը

14:13, 15 դեկտեմբեր 2020 Սպորտ

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 24-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թեկնածուները քարոզարշավ անելու հնարավորություն կունենան հունվարի 15-ից 22-ը: «Բարսելոնայի» նախագահի ընտրությունը կտևի 12 ժամ: Այդ ժամանակահատվածում ընտրատեղամասեր պետք է մոտենան ակումբի 110 հազար պաշտոնական անդամները, որոնց ձայների մեծամասնությունը ստացող թեկնածուն կընտրվի նախագահ: Ակումբի նախագահի ընտրություններում հաղթողի գլխավոր հավակնորդներն են նախկին նախագահ Ժոան Լապորտան և տնօրենների խորհրդի նախկին անդամ Վիկտոր Ֆոնդը: Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 28-ին: Խոսեպ Բարիա Բարտոմեուն «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2014 թվականից՝ Սանդրո Ռոսելի հրաժարականից հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր