00:00:00

Դավիթ Օվասապյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

04:32, 15 դեկտեմբեր 2020 Սպորտ

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Օվասապյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Ուկրաինայի ներկայացուցիչ Միկոլա Կուչմիի հետ։ Ուկրաինացի մարզիկը 4-2 հաշվով առավելության հասավ Օվասապյանի նկատմամբ։ Մեր ըմբիշը զրկվեց բրոնզե մեդալ նվաճելու հնարավորությունից։ Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականն ավարտեց մրցելույթները Աշխարհի անհատական գավաթում։ Մեր ընտրանին երկու մեդալ նվաճեց։ 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սլավիկ Գալստյանը, 72 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Մալխաս Ամոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր