00:00:00

Ըմբիշ Օվասափյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

03:58, 15 դեկտեմբեր 2020 Սպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Դավիթ Օվասափյանը չդարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալակիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 130 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինայից Միկոլան Կուչմանի հետ: Օվասափյանը հաղթում էր 1:2 հաշվով սակայն վերջին վայրկյանին կորցրեց զգոնությունը և պարտվեց 3:2 հաշվով: Նախօրեին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը:  67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝  Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական  խաղարկության բրոնզե մեդալակիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր