00:00:00

Երևանում հետիոտների վրաերթերի հետևանքով մահվան դեպքերի թիվը նվազել է շուրջ 1/3-ով․ Հակոբ Կարապետյան

22:59, 14 դեկտեմբեր 2020

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեւանում հետիոտների վրաերթերի հետեւանքով մահվան դեպքերի թիվը նվազել է շուրջ 1/3-ով: 2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը Երեւանում գրանցվել է հետիոտնի վրաերթի 678 դեպք, որի պատճառով զոհվել է 56 մարդ, 693-ը՝ վիրավորվել: 2020թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 վրաերթի դեպք՝ 32 զոհ, 426 վիրավոր: Դեպքերը նվազել են 250-ով, զոհերի թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 267-ով: Անցած տարվա ընթացքում քաղաքապետարանի ծրագրով 100 հետիոտնային անցում կահավորվել է գիշերային լուսավորությամբ, ինչը նվազեցնում է ողբերգական վթարների ռիսկը: Բացի դրանից, 18 անցում («զեբր») անցել են «հետիոտնի կանչ»-ի ռեժիմի: Այդուհանդերձ, պետք է փաստել նաեւ, որ վիճակագրության դրական փոփոխության հարցում զգալի ազդեցություն է թողել կորոնավիրուսի համավարկը՝ իր ածանցյալ ազդեցությամբ (մարդկային հոսքերի պասիվացում, եւ այլն)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր