00:00:00

ԵՄ-ն «դանդաղ, թեեւ անշեղ քայլեր» է նախաձեռնում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ

22:45, 14 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիությունը «դանդաղ, թեեւ անշեղ քայլեր» է նախաձեռնում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ՝ Միջերկրական ծովի արեւելքի տարածաշրջանում լարվածությունը մեղմելու համար, ասել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը, հաղորդում է Kathimerini-ն: Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները դատապարտել են Հունաստանի եւ Կիպրոսի դեմ Թուրքիայի սադրանքները եւ խոստացել են պատրաստել լրացուցիչ ցուցակներ՝ հիմնվելով պատժամիջոցների գործող ցուցակի վրա: Բացի այդ, ասել է Պետսասը, Եվրոպական խորհուրդը բարձր ներկայացուցչին եւ Եվրահանձնաժողովին հրավիրել է 2021 թվականի մարտին զեկույց ներկայացնել ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների, այդ թվում` Անկարայի հետ մաքսային միության մասին: ԵՄ առաջնորդները նաեւ կոչ են արել Թուրքիային «հետեւողականություն եւ շարունակականություն ցուցաբերել դեէսկալացիայի ուղղությամբ, որպեսզի թույլ տա վերսկսել հետախուզական բանակցությունները՝ շեշտը դնելով Էգեյան եւ արեւելյան Միջերկրական ծովում ծովային գոտու սահմանազատման վրա»: Նա հավելել է, որ Եվրոպական խորհուրդը դատապարտել է Անկարայի միակողմանի գործողությունները Վարոշայում՝ 1974թ. թուրքական ներխուժումից փախած կիպրացի հույների կողմից լքված լողափային հանգստավայրում, եւ կոչ է արել Թուրքիային պահպանել ՄԱԿ-ի բանաձեւերը էթնիկորեն բաժանված միջերկրածովյան կղզում: «Այս ամենը քայլեր են ցանկալի ուղղությամբ»,- ասել է Պետսասը: «Դրանք կարող են ավելի դանդաղ լինել, քան մենք կցանկանայինք: Բայց բոլորը միասին հիշեցնում են Թուրքիայի վրա ճնշման լծակ՝ վերջ տալու նրա անօրինական եւ սադրիչ վարքին»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր