00:00:00

Արժանապատվության երթն ավարտվեց. հաջորդը երթը՝ վաղը 17։00-ին Սասունցի Դավթի արձանի մոտից

00:56, 15 դեկտեմբեր 2020 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արժանապատվության երթը Սուրբ Աննա եկեղեցու բակում ավարտվեց։ Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ արժանապատվության հաջորդ երթը տեղի կունենա վաղը՝ ժամը 17։00-ին, Սասունցի Դավթի արձանի մոտից։ Թեւանյանն ընդգծեց, որ իրենց գործողությունները վճռական են, պայքարը չեն դադարեցնելու այնքան ժամանակ, մինչեւ չհասնեն հաջողության. «Մենք Հայաստանը սրբելու ենք կապիտուլյացիայի սիմվոլից։ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին ու Թուրքիային։ Ես ձեզ կոչ եմ անում՝ անկախ ձեր քաղաքական եւ գաղափարական հայացքներից ամենօրյա պայքարի միանալ եւ այդ ամենօրյա պայքարի միջոցով ապահովել Նիկոլ Փաշինյանի հեռացումը»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր